Դեղաբույսեր
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ պատրաստել, նաև ամենատարածված և օգտակար բաղադրատոմսերը:
Հալվեի օգտակար հատկությունները
- Հալվեի հյութը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր: Դրանցից հիմնականներն են A, B1, B2, B3, B12, C վիտամինները, ֆոլաթթուն, երկաթը, մագնեզիումը, նատրիումը, կալիումը, ցինկը, քրոմը, պղինձը, ամինաթթուները, էնզիմները:
- Օժտված է ցավազրկող, վերականգնող և բակտերիացիդ հատկություններով, և լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ:
- Հալվեի հյութն անփոխարինելի միջոց է շլակներն օրգանիզմից դուրս բերելու համար՝ շնորհիվ աղիների կծկողականության կարգավորման:
- Հալվեի հյութն ունակ է ամրապնդել իմունիտետը, դիմադրել վիրուսային ինֆեկցիաներին և բարձրացնել օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները:
- Այս դեղաբույսն օժտված է նաև արյունահոսությունը կանգնեցնող և վերքերը լավացնող հատկություններով:
- Հալվեի հյութը գրգռում է ախորժակը, բարձրացնում է օրգանիզմի տոնուսը:
- Հալվեի հյութը շատ տարածված է ժողովրդական բժշկության և կոսմետոլոգիայի մեջ, քանի որ օժտված է խոնավացնող հատկություններով, մաշկը դարձնում է էլաստիկ և ձիգ, ունակ է մաքրել դեմքի բշտիկները:
Հալվեի հյութի պատրաստումը տնային պայմաններում
Ընտրել հալվեի այն տերևները, որոնց ծայրերը թեթևակի չորացել են: Ցանկալի է կտրել ներքևի և միջին հատվածի տերևները: Կտրված տերևները պետք է օգտագործվեն ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, այլապես նրա օգտակար հատկությունները կկորսվեն: Հալվեի հյութ կարելի է ստանալ՝ ձեռքերով այն ճզմելով տերևներից կամ մսաղացով աղալու ու թանզիֆով անցկացնելու միջոցով: Հալվեի հյութը պատրաստելուց հետո սառնարանում կարելի է պահել ոչ ավելի, քան 3 օր, այլապես նրա օգտակար հատկությունները կվերանան: Այն ավելի երկար պահելու համար պատրաստում են սպիրտային հիմքով թուրմ՝ 2:1 հարաբերությամբ: Կարելի է նաև հալվեի հյութը սառեցնել սառույցի համար նախատեսված տարաների մեջ, ապա դրանք օգտագործել կոսմետիկ նպատակներով: Կարելի է նաև քսուկ պատրաստել՝ խառնելով վազելինի կամ լանոլինի հետ:
Հալվեի հյութի՝ գեղարարական նպատակներով գործածությունը և մաշկի խնամքը
Հալվեի հյութը բավականին հաճախ կարելի է հանդիպել տարատեսակ քսուկների, շամպունների, մաքրող միջոցների բաղադրության մեջ: Այս հիանալի բույսը խնամում է ձեռքի, դեմքի և գլխի բոլոր տեսակի մաշկերը.
- խոնավացնում է դեմքի չոր մաշկը,
- հանում է բորբոքված մաշկի այտուցվածությունը,
- բարձրացնում է մաշկի տոնուսը և հարթեցնում է կնճիռները,
- նպաստում է ցելյուլիտից ազատվելուն,
- մաքրում է խնդրահարույց ճարպոտ մաշկը և պայքարում բշտիկների դեմ,
- գլխի մաշկը բուժում է թեփից,
- կանխում է մազաթափությունը:
Ձեռքի մաշկի խոնավացման համար
Խառնել հալվեի հյութը ձիթայուղի հետ` 1:1 հարաբերակցությամբ և քնելուց առաջ քսել ձեռքի մաշկին, հագնել բամբակե ձեռնոց: Առավոտյան մերսել ձեռքի մաշկը:
Դեմքի նորմալ մաշկի խնամքի համար
Նույն չափաբաժիններով խառնել հալվեի հյութը և մեղրը, քսել դեմքի մաշկին և թողնել 5-7 րոպե, հետո լվանալ տաք ջրով:
Դեմքի չոր մաշկի խնամքի համար
Հալվեի հյութի, վարսակի ալյուրի, թխկենու մեղրի և ձիթապտղի յուղի հավասար քանակությամբ վերցված մասերը խառնել՝ մինչև խիտ շիլա դառնալը, քսել դեմքին և պահել 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով:
Դեմքի ճարպոտ մաշկի խնամքի համար
Պետք է վերցնել հալվեի հյութ և կիտրոն` հավասար քանակությամբ, խառնել և հավասար, բարակ շերտով քսել դեմքին, ապա մաքրել տոնիկով:
Դեմքի կնճիռների դեմ
Հալվեի 2 խոշոր տերև մանրացնել, ավելացնել մեկ բաժակ ջուր, սառեցնել սառույցի համար նախատեսված կաղապարների մեջ և ամեն օր՝ առավոտյան, այդ խորանարդիկով տրորել դեմքը:
Գլխամաշկի խնամքի համար
Օգտակար նյութերով գլխամաշկը սնուցելու համար գլուխը լվանալուց առաջ 1 ճաշի գդալ հալվեի թարմ քամած հյութը պետք է ավելացնել շամպունին ու դրանով լվանալ գլուխը:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն